HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՆԱՏՕ-ն ընդգծում է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի կարևորությունը

Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան այս շաբաթ այցելել էր Հայաստան և Ադրբեջան, որտեղ հանդիպումներ էր ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության մամուլի ծառայությունն անդրադարձել է իսպանացի պաշտոնյայի հարավկովկասյան այցին ու ամփոփել հայ ու ադրբեջանցի պաշտոնյաների հետ ՆԱՏՕ-ի ներկայացուցչի հանդիպումների արդյունքները։

Այսպես, ըստ նԱՏՕ-ի մամուլի ծառայության, Կոլոմինայի այս այցը եղել է ՆԱՏՕ-ի երկու կարևոր գործընկեր երկրների՝ Հայաստանի ու Ադրբեջանի հետ քաղաքական կանոնավոր խորհրդակցությունների մաս։ Հայաստանում նա հանդիպումներ է ունցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ու այլ պաշտոնյաների հետ, իսկ Ադրբեջանում՝ ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և մյուսների։ «Պարոն Կոլոմինան քննարկել է ՆԱՏՕ-ի համագործակցությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ, ինչպես նաև երկու գործընկերների ներդրումը եվրատլանտյան անվտանգության մեջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ՆԱՏՕ-ում նշում են, որ գործընկերների հետ հանդիպումների ժամանակ Կոլոմինան մտքեր է փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգային խնդիրների, ներառյալ Լաչինի միջանցքում առկա իրավիճակի շուրջ։ «Նա ընդգծել է ազատ տեղաշարժի կարևորությունը և հումանիտար խնդիրների լուծման անհրաժեշտությունը, ինչպես նաև բանակցությունների վերսկսման կարևորությունն ու կարգավորման շուրջ աշխատանքները»,- նշվում է տարածված հաղորդագրության մեջ։

ՆԱՏՕ-ի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Խավիեր Կոլոմինան նաև ողջունել է Եվրոպական միության դերը՝ տարածաշրջանային կայունությանն աջակցելու գործում։

Լուսանկարը՝ Pascal Rossignol/Reuters

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter