HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Արարատ Միրզոյանը կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգին

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը երկուշաբթի օրը՝ հունվարի 23-ին Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգին։ Այդ մասին հայտնում է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը։ Այն փակ կլինի լրատվամիջոցների համար։

Տեղեկությունը թվիթերյան իր միկրոբլոգում հաստատել է նաև ՆԱՏՕ-ի մամուլի խոսնակ Օանա Լունգեսկուն։ «ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը հունվարի 23-ին կհանդիպի Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին»,- ասված է Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության պաշտոնական ներկայացուցչի թվիթերյան գրառման մեջ։

Ֆրանսիական Le Figaro թերթի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բուիսոնը թվիթերյան իր միկրոբլոգում ևս անդրադարձել է առաջիկա հանդիպմանը և նշել է, որ այս հանդիպման մեջ ռուսները կարմիր գծեր կտեսնեն։ «Երկուշաբթի՝ հունվարի 23-ին, Հայաստանի արտաքին գործերի նախարարը հանդիպում ունի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ։ Ռուսները կարմիր գծեր կտեսնեն, իսկ ադրբեջանցիների անմարդկային շրջափակման զոհ դարձած Արցախի հայերը՝ հույսի շող»,- գրել է ֆրանսիացի լրագրողը։

Հիշեցնենք, որ այս շաբաթ տարածաշրջանային այցով Հայաստանում էր գտնվում Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան, որը Երևանում հանդիպումներ էր ունեցել հայկական քաղաքական վերնախավի, այդ թվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ու այլ պաշտոնյաների հետ։ Հայաստանից հետո Կոլոմինան այցելել էր նաև Ադրբեջան։

Լուսանկարը՝ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter