
«Ցայգ» բենդի համերգը․ հայկական ֆոլք-ռոք (լուսանկարներ)
«Ժողովրդական երաժշտությունը մի լավ հատկանիշ, գուցե նույնիսկ ուղերձ ունի՝ մենք երաժշտության շուրջ կարողանում ենք լինել միասին։ Սարսափելի դժվար բան է էս օրերում լինել միասին, լինել մեկ, լինել իրար հետ, ու եթե երաժշտությունը մեզ այդ հնարավորությունը տալիս է, արժի, որ ավելի շատ այն հնչի ամեն տեղ, որ մենք լինենք մենք, որ չմոռանանք էն մարդկանց, որոնք արդեն մեզ հետ չեն, էն մարդկանց, որոնք հաճախ շատ անիմաստ են մեզնից հեռանում»։ «Ցայգ» բենդի ղեկավար Արթուր Աթայանի այս խոսքերով սկսեց երեկվա համերգը Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում։
«Ցայգը» «Արեգնազան» կրթահամալիրի ավագ դպրոցի երաժշտական խումբն է, որը հիմնադրվել է 2019թ.ին, ղեկավարն է Արթուր Աթայանը։ Նորաստեղծ բենդը ներկայացնում է եվրոպական և հայկական ժողովրդական երաժշտության մշակումներ՝ դասական ֆոլկ-ռոքից մինչև նեո-ֆոլկ:
Մեկնաբանել