
Բալթյան երկրները Գերմանիային կոչ են արել Ուկրաինային անհապաղ տրամադրել Leopard տանկեր
Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի արտաքին գործերի նախարարները Գերմանիային կոչ են արել Ուկրաինային անհապաղ տրամադրել Leopard տանկեր։ Այդ մասին նշվում է քաղաքական գործիչների համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է Twitter-ում։
«Դա պետք է, որպեսզի կանգնեցվի ռուսական ագրեսիան, օգնի Ուկրաինային և արագ վերականգնի խաղաղությունը Եվրոպայում։ Գերմանիան, որպես եվրոպական առաջատար գերտերություն, այս առնչությամբ հատուկ պատասխանատվություն է կրում»,- հայտարարել են Ուրմաս Ռեյնսալուն, Էդգար Ռինկևիչը և Գաբրիելյուս Լանդսբերգիսը։
We, 🇪🇪 🇱🇻 🇱🇹 Foreign Ministers, call on Germany to provide Leopard tanks to Ukraine now. This is needed to stop Russian aggression, help Ukraine and restore peace in Europe quickly. Germany as the leading European power has special responsibility in this regard.
— Urmas Reinsalu (@UrmasReinsalu) January 21, 2023
Նախօրեին հայտնի էր դարձել, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարները, որոնք ամերիկյան Ռամշթայն ավիաբազայում մասնակցում էին կոնտակտային խմբի հանդիպմանը, չէին կարողացել պայմանավորվել Ուկրաինա Leopard 2 գերմանական տանկերի մատակարարման շուրջ։
Ինչպես հայտնել էր գերմանական Spiegel պարբերականը, կայացած մամլո ասուլիսի ժամանակ Գերմանիայի նորանշանակ պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը նշել էր, որ Գերմանիան կստուգի Leopard 2 տանկերի իր պաշարները՝ Ուկրաինա հնարավոր մատակարարման համար։ «Կան հիմնարար պատճառներ մատակարարման օգտին, կան հիմնարար պատճառներ նաև դրա դեմ»,- ասել է քաղաքական գործիչը։
Լուսանկարը՝ Tobias Cukale-ի
Մեկնաբանել