HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վրաստանի նախագահը դեմ է Ռուսաստանի հետ ավիահաղորդակցության վերականգնմանը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կոչ է արել խստացնել այդ երկրում ռուսաստանցիների մնալու պայմանները և դեմ հանդես եկել Ռուսաստանի հետ ավիահաղորդակցության վերականգնմանը։ Այդ մասին նշվում է Վրաստանի նախագահի հայտարարության մեջ։

«Ես չեմ ողջունում դեպի Ռուսաստան թռիչքների վերականգնումը։ Այն ժամանակ, երբ մեր բոլոր գործընկեր երկրները խոսքով կամ գործով առավելագույն համերաշխություն են հայտնում Ուկրաինայի անձնվեր պայքարին, ինձ և, վստահ եմ, մեծամասնության համար, անհասկանալի է կառավարության և իշխող կուսակցության դիրքորոշումը»,- գրել է Զուրաբիշվիլին։

Վրաստանի նախագահը հայտարարել է, որ համաձայն չէ այն փաստի հետ, որ Ռուսաստանի հետ ավիահաղորդակցությունը կօգնի Ռուսաստանում ապրող վրացիներին։ Նրա խոսքով՝ Կրեմլը «կշպրտի» այդպիսի թեմաներ, որպեսզի սեպ խրի Վրաստանի և իր արևմտյան գործընկերների միջև։ Թռիչքների վերականգնման փոխարեն նա կառավարությանն առաջարկել է հոգ տանել երկրի հեղինակության մասին և պատասխանել այն մեղադրանքներին, համաձայն որի բազմաթիվ ռուսաստանցիներ Վրաստանի միջոցով կարողանում են շրջանցել պատժամիջոցները։

«Անհրաժեշտ է լրջորեն ուսումնասիրել Ռուսաստանի քաղաքացիների հարցը, իր սոցիալական և քաղաքական բոլոր պարամետրերով, որպեսզի հանրությունը զգա, որ իր ազգային շահերը և անվտանգությունը հաշվի են առնվում ու պաշտպանվում։ Մեզ պետք են աշխատանքային իրավունքների, բիզնեսի գրանցման, սեփականության ձեռքբերման կամ ռուսալեզու դպրոցների բացման վերաբերյալ նորմատիվ ակտեր»,- ասել է Ռուսաստանի նախագահը։

2019 թվականի հուլիսին Ռուսաստանը չեղարկել էր ուղիղ ավիահաղորդակցությունը Վրաստանի հետ։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանից թռիչքները կվերականգնվեն, երբ Վրաստանում իրավիճակը վերադառնա «ոչ ռուսատյաց հունի»։

«Ես ուրախ եմ, որ մարդկանց միջև շփումները ակտիվորեն զարգանում են։ Նախորդ տարի, ինձ ասել են, որ Վրաստանի ՀՆԱ-ն աճել է 10 %-ով՝ մեծամասամբ շնորհիվ զբոսաշրջության և Ռուսաստանի հետ առևտրային հարաբերությունների։ Հույս ունեմ, որ մենք շուտով կկարողանանք վերականգնել ուղիղ ավիահաղորդակցությունը»,- 2023 թվականի հունվարին հայտարարել էր ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

Ի պատասխան Վրաստանի իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն նշել էր, որ «երբ խոսքը գնում է մեր քաղաքացիների դրության թեթևացման մասին, մենք ողջունում ենք ցանկացած նման որոշում»։

Լուսանկարը՝ Վրաստանի նախագահի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter