HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գորիս համայնքի 243 տնտեսություն անասնակեր է ստացել

Գորիսի համայնքապետարանը տեղեկացնում է, որ, համագործակցելով ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ, խոտ և կոմբինացված կեր բաժանել 2022 թվականի սեպտեմբերի 13-ի բախումների արդյունքում տուժած մինչև 5 խոշոր եղջերավոր անասուն ունեցող տնտեսությունների։ Գորիս համայնքում ներառվել է 4 բնակավայր՝ Հարթաշեն, Որոտան, Վերիշեն, Ակներ։

Ընդհանուր՝ 10019 հակ խոտ և 69900 կգ կոմբինացված կեր են ստացել 4 գյուղերի բնակիչները, մասնավորապես՝

  • ԱԿՆԵՐ 2781 հակ խոտ, 20950 կգ կեր, 71 տնտեսություն,
  • ՎԵՐԻՇԵՆ 6156 հակ խոտ, 41800 կգ կեր, 152 տնտեսություն,
  • ՀԱՐԹՇԵՆ 405 հակ խոտ, 2700 կգ կեր, 9 տնտեսություն,
  • ՈՐՈՏԱՆ 677 հակ խոտ, 4450 կգ կեր, 11 տնտեսություն։

Հավելենք, որ ծրագիրը նպատակ ունի մոտիվացնելու գյուղացուն, որ ավելի ամուր կառչի հողին և, իհարկե, հարկադիր մորթի չենթարկի կենդանիներին՝ արոտավայրերի կրճատման պատճառով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter