HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախաքննություն. հայհոյել ու բռնություն է գործադրել ոստիկանների նկատմամբ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով՝ ս/թ. հունիսի 5-ին ՀՀ Քրեական օրեսնգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել ՌԴ քաղաքացի Ա. Ներսիսյանին՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար:

Նախաքննությամբ պարզված տվյալների համաձայն՝ Ա. Ներսիսյանը 2012 թվականի մայիսի 30-ին՝ ժամը 15.30-ի սահմաններում, իր վարած «Ֆոլկսվագեն պասսադ» մակնիշի ավտոմեքենայով Երևանի Ռուբինյանց փողոցով երթևեկելիս «ճանապարհը միայն ուղիղ» թելադրող նշանի առկայության պայմաններում խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները ուչենթարկվելով իրենց ծառայողական պարտականությունները կատարող՝ ՀՀ ճանապարհային ոստիկանության տեսուչներ Ե.Ս.-ի և Ա.Ա.-ի օրինական պահանջներին՝ հայհոյել է ոստիկանության աշխատակիցներին, ավտոմեքենան դիտավորյալ վարել Ե.Ս.-ի վրա և նրա կյանքի ու առողջության համար գործադրելով ոչ վտանգավոր բռնություն՝ ավտոմեքենայի առջևի մասով մի քանի անգամհարվածել է նրա ոտքերին՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Նույն օրը Արսեն Ներսիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորում՝ երկու ամիս ժամանակով, և նա տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ:

ՀՔԾ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter