HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի դեսպան Ալֆոնսո Դի Րիզոյին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի դեսպան Ալֆոնսո Դի Րիզոյին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ուղղությունները, մասնավորապես՝ ընդգծվել անհրաժեշտ աշխատանքների իրականացման և փորձի փոխանակման կարևորությունը՝ խոցելի խմբերին (հաշմանդամություն ունեցող անձինք, տարեցներ, երեխաներ) մատուցվող ծառայությունների բարելավման գործընթացում։ 

Անդրադառնալով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից նախատեսվող բարեփոխումներին՝ նախարար Մկրտչյանը նշել է, որ երկու երկրների սոցիալական պաշտպանության ոլորտի առաջնահերթություններն ու համագործակցության հնարավորությունները քննարկվել են նաև Իտալիայի Հանրապետության հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի նախարար Էրիկա Ստեֆանիի հետ՝ 2022 թ Հռոմկատարած այցի շրջանակում։ Հանդիպման ընթացքումանդրադարձ է կատարվել նաև հաշմանդամությունունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը, համապատասխան ծառայությունների մատուցմանը, վերջիններիս աշխատանքային իրավունքներիիրացման մեխանիզմների մշակմանն ու ներդրմանն առնչվող մի շարք հարցերի նախարարներըպայմանավորվածություն են ձեռք բերել սոցիալականպաշտպանության ոլորտում համագործակցությանվերաբերյալ ստորագրել հուշագիր։

Դեսպան Դի Րիզոն նշել է, որ Հայաստանում Իտալիայի դեսպանության կողմից ևս ակտիվ աշխատանքներ են տարվում երկու երկրների սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցությունը կանոնակարգելու ուղղությամբ։  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter