HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Եվրամիությունն ընդունել է Իրանի դեմ պատժամիջոցների 4-րդ փաթեթը

Եվրամիության՝ Իրանի դեմ պատժամիջոցների 4-րդ փաթեթը համաձայնեցվել է Եվրամիության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ, որն այսօր՝ հունվարի 23-ին տեղի է ունեցել Բրյուսելում։ Այդ մասին նշվում է ԵՄ խորհրդում Շվեդիայի նախագահության թվիթերյան պաշտոնական միկրոբլոգում։

At today’s #FAC the Ministers adopted a new package of sanctions against #Iran, targeting those driving the repression.

The EU strongly condemns the brutal and disproportionate use of force by the Iranian authorities against peaceful protesters. @TobiasBillstrom pic.twitter.com/cNeXZCTK79

— Swedish Presidency of the Council of the EU (@sweden2023eu) January 23, 2023

Գրառման մեջ չի նշվում, թե կոնկրետ ում վրա կտարածվեն սահմանափակումները, սակայն ընդգծվում է, որ դրանք կանդրադառնան «նրանց վրա, ովքեր բռնաճնշումներ են իրականացնում»։ «ԵՄ-ն խստորեն դատապարտում է խաղաղ ցուցարարների նկատմամբ իրանական իշխանությունների դաժան և անհամաչափ ուժի կիրառումը»,- ասված է գրառման մեջ։

Իր հերթին Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է, որ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին ընդունել է իր հրավերը և Բրյուսելում մասնակցել ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը։ Քննարկման թեմաներից մեկը եղել է իրանական միջուկային ծրագիրը։

Upon my initiative @rafaelmgrossi came to #Brussels to brief #EU Foreign Ministers in the margins of today‘s #FAC 🇪🇺. @IAEAorg‘s efforts to strengthen nuclear safety in #Ukraine are key. Also discussed #Iran‘s nuclear program. Must prevent a nuclear arms race in the region. pic.twitter.com/TiprpoI6SH

— Alexander Schallenberg (@a_schallenberg) January 23, 2023

Իրանն իր միջուկային ծրագրի ակտիվ զարգացումը սկսել է նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի նախագահության տարիներին (2005-2013 թվականներ)։ Միևնույն ժամանակ, ՄԱԳԱՏԷ-ն մշտական ստուգումներ էր սկսել Իրանի միջուկային օբյեկտներում, որոնք, վերջին հաշվով, հաստատեցին իրանցիների կողմից միջուկային զենքի ստեղծման աշխատանքները։ Այդ ժամանակ, ի պատասխան Իրանի գործողությունների, ԱՄՆ-ն ու եվրոպական երկրները պատժամիջոցներ սկսեցին սահմանել Իրանի ֆինանսական ենթակառուցվածքների, էներգառեսուրսների և զինամթերքի արտահանման վրա։ Արդյունքում, իրանական տնտեսությունն էականորեն տուժեց։

Իրավիճակը որոշակիորեն կարգավորվեց 2015 թվականին՝ Հասան Ռոհանիի կառավարության ջանքերի շնորհիվ։ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան ու Իրանը կնքեցին Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիրը։ Թեհրանը սահմանափակեց իր միջուկային ծրագիրը, իսկ նրա վրայից հանվեցին պատժամիջոցները։ Սակայն 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ն, նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ, դուրս եկավ գործարքից և վերականգնեց Իրանի նկատմամբ պատժամիջոցները։ Ի պատասխան՝ Թեհրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների աստիճանական կրճատման մասին։

ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը մի քանի անգամ ազդակներ է ուղարկել այն մասին, որ Վաշինգտոնը պատրաստ է վերադառնալ Թեհրանի հետ միջուկային գործարքի վերականգնմանը։ Արդեն շուրջ երկու տարի է Վիեննայում, ընդմիջումներով, շարունակվում են բանակցությունները Եվրամիության և Իրանի ներկայացուցիչների միջև, սակայն կողմերը դեռևս էական արդյունքի չեն հասել։ Ամերիկյան կողմը չի մասնակցում այդ բանակցություններին։

Լուսանկարը՝ efmc.eu-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter