HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՄՆ պետքարտուղարն Ալիեւին կոչ է արել անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր՝ հունվարի 23-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում կոչ է արել անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը առևտրային երթևեկության համար:

«Նա ընդգծել է, որ Լաչինի միջանցքում հումանիտար ճգնաժամի վտանգը խաթարում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հեռանկարները։ Պետքարտուղարը քաջալերել է նախագահ Ալիևին՝ կրկնապատկել ջանքերը Հայաստանի հետ երկկողմ խաղաղ բանակցություններում։ Նա նաև բարձրացրել է Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալ մտահոգությունները»,-հայտարարել է պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter