HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աջակցության ծրագրի շրջանակում 2 մլն 750 հազ. դրամի հափշտակություն կատարելու դեպքի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան

2022թ. նոյեմբերի 13-ին քրեական գործ էր հարուցվել ԱՀ Մարտակերտի շրջանի Վանք համայնքի բնակիչ Ա.Մ.-ի կողմից խարդախությամբ պետությունից 2 մլն 750.000 դրամ գումար հափշտակելու դեպքի առթիվ: Այս մասին հայտնում է Արցախի դատախազությունը։

Քրեական գործով տարված նախաքննության արդյունքներվ հիմնավորվել է, որ Ա.Մ.-ն, տեղյակ լինելով, որ իրեն պատկանող ավտոմեքենան 2021թ. հունվարի 27-ին հրդեհվել էր Արարատի մարզի տարածքում, դրա հետևանքով կրած վնասը հարթելու և պետությունից խաբեությամբ հափշտակություն կատարելու նպատակով ձեռք է բերել ու ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտե է ներկայացրել բովանդակությամբ կեղծ փաստաթղթեր այն մասին, որ հիշյալ մեքենան վնասվել ու ոչնչացվել է 2020թ. 44-օրյա պատերազմի ժամանակ, որի դիմաց որպես աջակցություն պետությունից ստացել ու հափշտակել է 2 մլն 750.000 դրամ գումար:

Նկարագրված արարքի համար Ա.Մ.-ն որպես մեղադրյալ է ներգրավվել ԱՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 345-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների կատարման համար, նրա նկատմամբ ընտրվել է անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոց:

Քրեական գործով հսկող դատախազը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկել է ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter