HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մաշտոցի պուրակի ակտիվիստները Սահմանադրության միամսյակ են անում

Մաշտոցի պուրակի քաղաքացիական պայքարում մեր հիմնական զենքը եղել է ՀՀ Սահմանադրությունը: Հուլիսի 5-ի Սահմանադրության տոնի կապակցությամբ հունիսի 5-ից հուլիսի 5-ը հայտարարում ենք Սահմանադրության միամսյակ:
 
Մաշտոցի պուրակում և այլ վայրերում կազմակերպելու ենք տարբեր միջոցառումներ` ելույթներ քաղաքացիական ամբիոնից, դասախոսություններ, քննարկումներ ֆեյսբուքում, լուսանկարների և ֆիլմերի ցուցադրություններ, մշակութային և քաղաքացիական ակցիաներ, համերգներ:
 
Ամեն ուրբաթ երեկոյան քաղաքացիական ամբիոնից կհնչեն ելույթներ սահմանադրական կարգի և դրա հաստատման թեմաներով: Շաբաթ և կիրակի երեկոները կլինեն լեցուն մշակութային միջոցառումներով և զանազան ակցիաներով: Բոլոր միջոցառումների մանրամասենրի մասին նախապես կհայատարարենք: 
 
Կոչ ենք անում բոլոր համալսարանների ուսանողներին, փորձագետներին, լրագրողներին այս միամսյակի ընթացքում հանրային օրակարգ բարձրացնել սահմանադրությանն առնչվող տարբեր թեմաներ:
 
Ուրբաթ օրը` հունիսի 8-ին, ժամը 19:19, քաղաքացիական ամբիոնից ելույթ կունենա քաղաքագետ Էդգար Վարդանյանը: Թեման` Սահմանադրական կարգի էությունը:
 
Մաշտոցի պուրակի ակտիվիստներ
հունիսի 5, 2012 թ.

Մեկնաբանություններ (1)

karen
Eghia jan, HALALA QEZ!!!!!!!!! APRES!!!!! Qez pes mardiq petqa pashtonner unenan ayl voch kisagraget harc lucox bnaqandichner@!!!!! POXENQ VOR HAVATANQ!!! ASTVAC EREXEQIT DEMNA BERELU!!!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter