HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Զանգվածային սպանություն Կալիֆոռնիայում. կասկածյալը հանձնվել է ոստիկանությանը

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում վերջին երեք օրվա մեջ երկրորդ անգամ տեղի է ունեցեծ զանգվածային սպանություն և կրկին, ըստ նախնական տվյալների, չինացի ներգաղթյալների համայնքի շրջանում։ BBC-ի տվյալներով՝ 7 մարդ սպանվել է, 1-ը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, իսկ կասկածյալը հանձնվել է ոստիկանությանը։

Զանգվածային սպանության նոր դեպքը տեղի է ունեցել մերձափնյա Հաֆ Մուն Բեյ քաղաքում՝ Սան Ֆրանցիսկոյից դեպի հարավ։ Ոստիկանությունը հայտարարել է, որ կասկածյալը 67-ամյա Չժաո Չունլին է։ 

Հիշեցնենք, որ շաբաթ օրը Կալիֆոռնիայի մեկ այլ արվարձանում՝ Մոնտերեյ-Պարկում սպանվել էր 11 մարդ։ Հանցագործության մեջ կասկածյալը՝ 72-ամյա Հու Ցան Տրանն ինքնասպան էր եղել, երբ նրա ֆուրգոնը գտել և արգելափակել էր ոստիկանությունը։

Չժաո Չունլին սպանությունից մոտ երկու ժամ անց անձամբ է ներկայացել ոստիկանություն։ Նրա ժամանումն ու ձերբակալությունը գրանցել են հսկման տեսախցիկները։ Չժաոյի առաջին չորս զոհերը հայտնաբերվել են սնկի ֆերմայում, մյուս երեքը՝ ոչ հեռու գտնվող տրանսպորտային ֆիրմայում։ Սպանության մոտիվը դեռևս հայտնի չէ։

Սան Մատեո շրջանի ոստիկանության շերիֆ Քրիստինա Քորփուսը կայացած մամլո ասուլիսի ժամանակ նշել է, որ կասկածյալն իր մետ ունեցել է կիսավտոմատ ատրճանակ, որից էլ հավանաբար կրակ է արձակել։ Քորփուսի խոսքով՝ Չժաոն ցուցմունք է տվել։ Շերիֆի խոսքով՝ ևս մեկ մարդ, որին կրակել է Չժաոն, ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում։ 

Քորփուսը հավելել է, որ Չժաոն մարդկանց գնդակահարել է երեխաների մոտ, որոնք հենց նոր էին վերադարձել դպրոցից։ Հաֆ Մուն Բեյի քաղաքային խորհրդի անդամ Դեբի Ռադոքը լրագրողներին ասել է, որ զոհերը չինացիներ են եղել, որոնք աշխատում էին ֆերմայում։ Սան Մատեո շրջանի իշխանությունների ներկայացուցիչը Associated Press գործակալությանն ասել էր, որ զանգվածային սպանությունն իրականացրել է ֆերմայի «դժգոհ աշխատակիցը»։

Լուսանկարը՝ Nhat V. Meyer/Bay Area News Group/Associated Press

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter