HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել են Կատարի Զարգացման հիմնադրամի գլխավոր տնօրենին

Աշխատանքային այցով Կատարի Պետության մայրաքաղաք Դոհայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը եւ պատվիրակության անդամ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել են Կատարի Զարգացման հիմնադրամի գլխավոր տնօրեն Խալիֆա բին Ջասեմ ալ-Քուարին: Այս մասին տեղեկացնում է ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը։

«ԱԺ նախագահը, անդրադառնալով Կատարի հետ հարաբերությունների զարգացման Հայաստանի հետաքրքրվածությանը, թվարկել է մեր երկրի կողմից ոլորտային մի շարք առաջնահերթություններ: Նրա խոսքով համագործակցության մեծ հնարավորություն կա մշակույթի, առողջապահության եւ կրթության ոլորտներում, որոնք էլ Կատարի Զարգացման հիմնադրամի գերակա ռազմավարական ճյուղերն են: Անդրադառնալով գիտակրթական, մշակույթի ոլորտում փոխգործակցության հեռանկարին` ՀՀ ԱԺ նախագահը հիշատակել է Մատենադարանում պահվող արաբատառ բազմահազար ձեռագրերն ու գրքերը` առաջարկելով համատեղ գիտահետազոտական աշխատանքներ եւ փոխադարձ ցուցադրություններ կազմակերպել:

Հիմնադրամի տնօրենը նշել է, որ իրենք յուրաքանչյուր ոլորտում կարեւորում են մարդկային ռեսուրսը, ինչի հիմքով էլ կկազմվեն առաջիկա հնարավոր համագործակցության նախագծերը եւ կքննարկվեն Հայաստանի համապատասխան ոլորտների պատասխանատուների հետ:

«Հայաստանում սպասում ենք Կատարի Պետության Էմիր, Նորին մեծություն շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թհանիի պատմական այցելությանը: Ցանկալի կլինի այցից առաջ որոշակի առարկայական ծրագրեր մշակել»,- եզրափակել է Ալեն Սիմոնյանը:

ՀՀ առողջապահության նախարարը ներկայացրել է առողջապահության ոլորտում հնարավոր ներդրումներին նպաստող կարեւոր օղակների վերաբերյալ հակիրճ տեղեկություններ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter