
Արշավ դեպի Ամուլսար-Ջերմուկ
Հանքարդյունաբերության ծանր ձեռքերն արդեն հասել են Ջերմուկ: Շուտով լրանում է բնապահպանության նախարարությանը ներկայացված ՇՄԱԳ-ի 120 օրյա ժամկետը, որով Ամուլսարի ոսկու հանքի շահագործման լիցենզիան կամ կտրվի, կամ կմերժվի: Այս առիթով անցյալ շաբաթների ընթացքում «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ-ի կողմից հրավիրվել էինփորձագետներ, ովքեր իրենց բացասական մասնագիտական դիրքորոշումն են հայտնել ՇՄԱԳԻ-ի վերաբերյալ:
«Ջերմուկը հանք չի դառնա» քաղաքացիական նախաձեռնությունը որպես բողոքի նշան կազմակերպում է ուսուցողական-ճանաչողական արշավ և կոչով դիմում է բոլորին միանալ արշավին: Կոչ ենք անում բոլորին միանալ մեզ և տեր կանգնել ազգային հարստությանը, քանզի սա պայքար է Սևանա լճի, երկու խոշոր ջրամբարների, ռազմավարական նշանակություն ունեցողթունելի, ողջ Սյունիք և Վայոց ձոր մարզերի գյուղատնտեսության, Ջերմուկ առողջարանային քաղաքի, Կարմիր գրքում գրանցված կենդանիների և բույսերի ազգային հարստության և այնմարդկանց առողջության համար, ում կյանքն ու առողջությունը դրված է կասկածի տակ տվյալ տարածքում 100 տոննա ուրանային պաշարների պատճառով:
1. Մենք պահանջում ենք վերանայել բոլոր կայացված որոշումները, և ազդակիր համայնք ճանաչել Ջերմուկը:
2. Նախապատվություն տալ «Ջերմուկ» ազգային պարկի ստեղծմանը և բացառել որևէ կազմակերպության կողմից որևիցե հանքարդյունաբերական գործունեություն:
https://www.facebook.com/events/241186962659284/?notif_t=plan_user_joined
«Ջերմուկը հանք չի դառնա» քաղաքացիական նախաձեռնություն
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել