HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ջո Բայդենը պաշտոնապես հայտարարել է Ուկրաինային Abrams տանկեր մատակարարելու մասին

ԱՄՆ-ն Abrams տեսակի 31 տանկ կմատակարարի Ուկրաինային։ Այդ մասին պաշտոնապես հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Նրա խոսքով՝ տանկերը Ուկրաինային կօգնեն «առավել լավ մանևրել բաց տեղանքներում»։

ԱՄՆ նախագահը շնորհակալություն է հայտնել նաև Գերմանիային՝ Կիևին Leopard տեսակի տանկեր փոխանցելու որոշման համար։ Նա ընդգծել է, որ դա հերթական անգամ ցույց է տվել Ուկրաինայի դաշնակիցների միասնականությունը և նրանց միջև կապերը խզելու Ռուսաստանի փորձերի ապարդյուն լինելը։

Սպիտակ տան ներկայացուցիչները ավելի ուշ նշել են, որ տանկերը կմատակարարվեն միայն մի քանի ամիս անց։

Ուկրաինան արդեն մի քանի ամիս արևմտյան երկրներին խնդրում էր իրեն տանկեր մատակարարել։ Երկար ժամանակ նրանք հրաժարվում էին՝ մտահոգություն ունենալով, որ դա կարող է հանգեցնել հակամարտության սրման։

Գերմանիան հունվարի 25-ին ևս հայտարարել է Leopard տանկերի մատակարարման մասին։ Մինչ այդ Բեռլինը չէր շտապում նման որոշում ընդունել, որի պատճառով քննադատության էր արժանանում արևմտյան մյուս երկրների կողմից։

Լուսանկարը՝ NBC News-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter