HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Դրոններով հարձակում Կիևի վրա. Ուկրաինայի ԶՈւ-ն պնդում է, որ խոցել է դրանք

Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ուժերը գիշերը Կիևի երկնքում խոցել են իրանական արտադրության 15 Shahed անօդաչու։ Այդ մասին հայտնել է Կիևի քաղաքային զինվորական վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոն։ 

«Օդային տարածքում խոցվել է մոտ 15 թշնամական անօդաչու։ Նախնական տվյալներով՝ զոհեր և ենթակառուցվածքների օբյեկտների խոցում չկա»,- նշվում է հայտարարության մեջ։

ՀՕՊ ուժերը հայտնել են, որ գիշերվա ընթացքում, ընդհանուր առմամբ, Ռուսաստանի զինված ուժերն ուկրաինական քաղաքների ուղղությամբ արձակել են 24 դրոն։ Ուկրաինացիների պնդմամբ՝ բոլոր 24 դրոնները խոցվել են։

«Հարվածային անօդաչուների արձակումներն իրականացվել են Ազովի ծովի արևելյան ափից։ Կամիկաձե դրոնների ճնշող մեծամասնությունը ոչնչացվել է երկրի կենտրոնում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Չորեքշաբթի լույս հինգշաբթի գիշերը լրատվամիջոցները հայտնել էին Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի, Զապորոժյեի և Խերսոնի մարզերում պայթյունների մասին։ Տեղական տելեգրամյան ալիքները լուսանկարներ և տեսանյութեր էին հրապարակել, որտեղ լսվում են պայթյունի ձայներ։ Նշվում է, որ դա Դնեպրոպետրովսկի մարզում գրանցված պայթյուններն էին։

Դնեպրոպետրովսկի մարզի ղեկավար Նիկոլայ Լուկաշուկն առավոտյան գրել էր, որ Դնեպրում հարվածի տակ էր ընկել արդյունաբերական ձեռնարկություններից մեկը։ Զոհեր չեն գրանցվել։

Նախօրեին Նիկոլաևի մարզի վարչակազմի ղեկավար Վիտալի Կիմը հայտնել էր, որ ռուսական բանակը կարող է հրթիռային հարված հասցնել, ինչպես նաև՝ ուղարկել իրանական անօդաչուների «երեք խմբեր»։

Լուսանկարը՝ Yasuyoshi Chiba/AFP/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter