
Wizz Air-ը թռիչքներ կիրականացնի 4 նոր ուղղությամբ
Wizz Air ավիաընկերությունը մեկնարկում է չորս նոր ուղղություն: 2023 թվականի ապրիլի 29-ից մեկնարկելու է միանգամից երեք նոր ուղղություն:
Դորտմունդ - Երևան- Դորտմունդ երթուղով չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և կիրակի օրերին:
Սոֆիա-Երևան-Սոֆիա երթուղով չվերթերը կիրականացվեն յուրաքանչյուր չորեքշաբթի և կիրակի:
Կատովիցե-Երևան-Կատովիցե երթուղով չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և շաբաթ:
Իսկ 2023թ. հունիսի 12-ից մեկնարկում են Պրահա-Երևան-Պրահա երթուղով չվերթերը, որոնք կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ:
Տեղեկությունը հայտնում է«Արմենիա» միջազգային օդանավակայաններ»-ը։ Ավիատոմսերի առկայության, ձեռքբերման և այլ մանրամասների համար՝ այցելել ավիաընկերության կայք։
Մեկնաբանել