
Արսեն Այվազյանն ընտրվել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ
Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի 2023թ. անդրանիկ նիստում, որը տեղի է ունեցել հունվարի 24-ին, փակ գաղտնի քվեարկությամբ Կառավարման խորհրդի նախագահ է ընտրվել Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Արսեն Այվազյանը։
Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահի լիազորությունների կատարմանն Արսեն Այվազյանն անցնելու է հունվարի 26-ից։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն։
Համաձայն «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի՝ Խորհրդի նախագահն ընտրվում է Խորհրդի կազմից` նրա անդամների ձայների մեծամասնությամբ, գաղտնի քվեարկությամբ, դատավոր, դատախազ անդամի, հակակոռուպցիոն կոմիտեի կամ քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձ անդամների միջև ռոտացիոն կարգով, մեկ տարի ժամկետով:
Նախորդ տարի Խորհրդի նախագահի լիազորությունները կատարում էր ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր Արման Թովմասյանը։
Մեկնաբանել