HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ներքնազգեստում թաքցրած թմրամիջոցը փորձել են փոխանցել կալանավորին

Արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողները 2023 թվականի հունվարի 25-ին՝ ժամը 12:50-ի սահմաններում, կալանավորված անձի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացու խուզարկությամբ թմրանյութ են հայտնաբերել։ 

Ըստ Քրեակատարողական ծառայության մամուլի հաղորդագրության՝ թմրանյութը հայտնաբերվել է ներքնազգեստում նախապես պատրաստված թաքստոցից։ Այն փայլաթիթեղով փաթեթավորված մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող, 12,8 գրամ ընդհանուր քաշով դեղնականաչավուն զանգված է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter