HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԴԱՀԿ ծառայության նոր ղեկավարին ներկայացրել են աշխատակազմին

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը Հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակազմին է ներկայացրել նոր գլխավոր հարկադիր կատարող Արսեն Մնացականյանին:

«Նախարարը նախ շնորհակալություն է հայտնել նախկին ղեկավար Սերգեյ Մեղրյանին՝ կատարված աշխատանքի համար և ընդգծել, որ մեկնարկած բարեփոխումները շարունակական են լինելու:

Գրիգոր Մինասյանը հույս է հայտնել, որ նորանշանակ գլխավոր հարկադիր կատարող Արսեն Մնացականյանն իր ունեցած աշխատանքային փորձն ու գիտելիքները կներդնի՝ Ծառայությունում առկա խնդիրները լուծելու և բարեփոխումները կյանքի կոչելու համար:

«Հատկանշական է, որ Արսեն Մնացականյանն ավելի քան 10 տարվա աշխատանքային փորձ ունի հարկադիր կատարման ոլորտում: Լիահույս եմ, որ Ծառայության աշխատակազմը սատար կկանգնի պարոն Մնացականյանին՝ ստանձնած պաշտոնում արդյունավետ գործունեություն իրականացնելու համար»,-իր խոսքում նշել է նախարար Մինասյանը:

Արսեն Մնացականյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և ընդգծել, որ բոլոր ջանքերը կներդրվեն բարեփոխումների կատարման համար»,- ասված է Արդարադատության նախարարության հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter