«Հայկական ժամանակ». մշուշապատ է
Տակավին մշուշոտ է ԲՀԿ խմբակցության նախկին քարտուղար Արամ Սարգսյանի ճակատագիրը: Ընտրություններից հետո, երբ դեռ ընթանում էին ԲՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու շուրջ բանակցությունները, տեղեկություն տարածվեց, թե Սաֆարյանը կոալիցիայի ձւավորումից հետո դեսպան է նշանակվելու ԱՊՀ երկրներից մեկում:
Կոալիցիա չձեւավորվեց, իսկ Սաֆարյանը որեւէ տեղ չի երեւում. նա արդեն տեւական ժամանակ է՝ հեռախոսազանգերին էլ չի պատասխանում եւ խուսափում է լրագրողների հետ շփումներից: Չի բացառվում, որ որոշ ժամանակ անց նա, այնուամենայնիվ, որեւէ պաշտոն ստանա:
Մշուշոտ է նաեւ ԲՀԿ խմբակցության մեկ այլ նախկին պատգամավորի` Վարդան Բոստանջյանի ճակատագիրը: Վերջինս, ի դեպ, երեկ այցելել էր Ազգային ժողով եւ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի աշխատասենյակում էր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել