HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած զինծառայողներից մեկը դեռ վերակենդանացման բաժանմունքում է

Ազատ գյուղի զորամասի կացարանում հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած զինծառայողներից մեկը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է պալատ։ Այս պահին ԱՆ Այրվածքաբանության ազգային կենտրոնում բուժում ստացող 3 զինծառայողներից մեկը շարունակում է ինտենսիվ բուժում ստանալ վերակենդանացման բաժանմունքում, բժիշկների գնահատմամբ` նրա առողջական վիճակը ծանր կայուն է:

Ինչպես հայտնում են Առողջապահության նախարարությունից, մյուս երկու զինծառայողների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Հիշեցնենք, որ հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter