HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի ԱԺ պատգամավորները հանդիպումներ են ունեցել շրջանների համայնքների բնակիչների հետ

Հունվարի 26-ին ԱՀ ԱԺ «Ազատ հայրենիք – ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը, պատգամավորներ Գեղամ Ստեփանյանը, Մետաքսե Հակոբյանը և Օպերատիվ շտաբի անդամ Գրիգորի Մարտիրոսյանը հանդիպումներ են ունեցել Մարտակերտի շրջանի Կիչան, Ղազանչի, Առաջաձոր, Թբղլու, Քոլատակ և Ասկերանի շրջանի Լուսաձոր, Այգեստան, Խնածախ համայնքների բնակիչների հետ:

ԱՀ ԱԺ լրատվականի փոխանցմամբ՝ հանդիպմանն անդրադարձել են Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակին, քննարկել առկա խնդիրներն ու մարտահրավերները, կիսվել բնակչությանը մտահոգող անվտանգային, քաղաքական, սոցիալական և այլ հարցերով:

Օրենսդիր և գործադիր իշխանության ներկայացուցիչները պատասխանել են բնակիչներին հուզող հարցերին: Երկուստեք ընդգծվել է գոյություն ունեցող ճգնաժամի պայմաններում համերաշխության ու փոխըմբռնման մթնոլորտի կարևորությունը:

Նշենք, որ ԱՀ ԱԺ բոլոր պատգամավորները գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ նույն օրակարգով հանդիպումներ են ունենում հանրապետության տարբեր համայնքների բնակիչների հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter