HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». մահապատիժն ավելի արդյունավետ է

Շիրակի մարզի գյուղապետների հետ հանդիպման ժամանակ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը դժգոհել է, որ հարկերը լավ չեն հավաքում ու դիմելով գյուղապետերին՝ ասել է. «Մեկ-երկուսին դատի տվեք, կտեսնեք, որ այս մեխանիզմը լավ է աշխատում»:

«ՉԻ» - Պրոբլեմն առաջացել է այն պատճառով, որ ընտրություններից առաջ գյուղապետները, հասկանալի է՝ առանձնապես չէին նեղում գյուղացիներին: Ընտրություններն ավարտվել են, ու հիմա փոխնախարարն առաջարկում է հարկերը չվճարողներին դատի տալ, ընդ որում՝ ոչ թե բոլորին, այլ ընտրողաբար, «մեկ-երկուսին»:

Վաչե Տերտերյանը, իհարկե, իրավացի չէ: Դատի տալն այնքան էլ արդյունավետ չի լինի. Պետք է «մեկ-երկուսին» մահապատժի ենթարկել: Օսմանյան կայսրությունում, օրինակ, թուրքերը հենց այդպես էլ վարվում էին. Մի քանիսին գլխատում էին, եւ մյուսները վճարում էին հարկերը: Ֆաշիստներն ավելի քաղաքակիրթ էին. Ոչ թե գլխատում էին, այլ գնդակահարում:

Բայց Հայաստանը ժողովրդավարական երկիր է, եւ կարելի է նույնիսկ չգնդակահարել գյուղացիներին: Պետք է ընդամենը բռնագրավել ունեցվածքը, տները հրդեհել, եւ վերջ: Կտեսնեք, որ այդ մեխանիզմն ավելի լավ կաշխատի: Թե չէ դատի տա՜լ, ավելորդ բյուրոկրատական քաշքշուկների մեջ ընկնե՜լ…

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter