HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊՆ վարչական համալիրում անցկացվել է սպա-իրավաբանների մասնագիտական հավաք 

Հունվարի 25-ից 27-ը ՊՆ վարչական համալիրում անցկացվել է զորամիավորումների, զորամասերի և ռազմաուսումնական հաստատությունների սպա-իրավաբանների մասնագիտական հավաք՝ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի ղեկավարությամբ: 

Հավաքի ընթացքում առանձնահատուկ ուշադրության են արժանացել զինված ուժերում իրավական ուսուցման և իրավագիտակցության բարձրացման, իրավակարգի ապահովման, զինվորական կարգապահության ու օրինականության ամրապնդման, արատավոր երևույթների դեմ ուղղված միջոցառումների մշակման ու անցկացման, ընդգծվել է իրավապահ մարմինների հետ համագործակցության խորացման կարևորությունը: 

Հավաքի մասնակիցները Բանակի օրվան ընդառաջ այցելել են «Եռաբլուր» պանթեոն, հարգանքի տուրք մատուցել Հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter