HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Զինված հարձակում Իրանում Ադրբեջանի դեսպանության վրա. կա զոհ

Հունվարի 27-ի առավոտյան զինված հարձակում է եղել Թեհրանում Ադրբեջանի դեսպանության վրա, որի հետևանքով կա մեկ զոհ։ Այդ մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Վերջինիս փոխանցմամբ՝ զոհվածը ադրբեջանական դեսպանության անվտանգության ծառայության պետն Օրհան Ասքերովն էր։ Անվտանգության ևս երկու աշխատակից էլ վիրավորվել է։

Հարձակումը տեղի է ունեցել Երևանի ժամանակով առավոտյան մոտ 08:30-ին։ Հարձակում իրականացրած անձը Կալաշնիկովի ինքնաձիգից կրակ է արձակել դեսպանության պահակակետի վրա։ Ադրբեջանական կողմը սկզբում չէր նշում հարձակման նախնական պատճառների ու մոտիվների մասին, իսկ ադրբեջանական լրատվամիջոցները պնդում էին, որ դա կարող է կապ ունենալ Իսրայելի դեսպանների՝ Բաքվում կայացած հանդիպման հետ։ Ավելի ուշ, Ադրբեջանի ԱԳՆ-ն ևս առաջ էր քաշել այս վարկածը։

Ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, որ հարձակում գործած անձինք մի քանիսն են եղել, ձերբակալվել է նրանցից միայն մեկը։ Ինչպես գրում է 1news.az-ը, նախնական տվյալներով, տղամարդը դեսպանության տարածք է մտել երկու անչափահաս երեխաների հետ, կրակ բացելուց էլ հայտարարել է, որ հարձակվել է ընտանեկան խնդիրների պատճառով։

Թուրքական TRT Haber հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այհան Հաջիզադեն հայտարարել է, որ Ադրբեջանը մտադիր է տարհանել Թեհրանում իր դեսպանության աշխատակիցներին։ «Ադրբեջանը միջոցներ է ձեռնարկում Թեհրանում մեր երկրի դեսպանության անվտանգության ապահովման ուղղությամբ։ Իրականացվում է համապատասխան պլանավորում Ադրբեջան դեսպանության աշխատակիցների տարհանման համար»,- ասել է ադրբեջանցի պաշտոնյան։

Նրա պնդմամբ՝ Իրանը, որպես հյուրընկալող երկիր, պետք է ապահովեր դեսպանության անվտանգությունը, սակայն դա չի արվել։ «Մենք պահանջում ենք, որ իրանական կողմը ձեռնարկի համապատասխան քայլեր»,- ասել է Հաջիզադեն։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դեսպանության վրա հարձակումն անվանել է ահաբեկչություն։ «Խստորեն դատապարտում եմ ահաբեկչական գործողությունը, որն այսօր կատարվել է Թեհրանում մեր դեսպանության դեմ։ <...> Մենք պահանջում ենք այդ ահաբեկչական գործողության շուտափույթ հետաքննություն և ահաբեկիչների պատժում։ Ահաբեկչական հարձակումը դիվանագիտական ներկայացուցչության վրա անթույլատրելի է»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է նա։

Պատահարից հետո Ադրբեջանում Իրանի դեսպանը կանչվել է այդ երկրի ԱԳՆ։ Ադրբեջանական կողմը Սեյեդ Աբաս Մուսավիին է փոխանցել Բաքվի բողոքի նոտան՝ կապված իրանական իրավապահ մարմինների թերացման հետ՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել մեղավորներին։

Ավելի ուշ պարզ դարձավ, որ Թեհրանի ոստիկանապետ Սարդայ Հոսեյն Ռահիմին ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Արաբական AlHadath հեռուստաընկերության տվյալներով՝ այդ պաշտոնում նշանակվել է հետախուզության նախկին ղեկավարը։

Լուսանկարը՝ Anadolu գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter