HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայտնաբերվել է հակատանկային ական

Հունվարի 27-ին, ժամը 14:28-ին քաղաքացին դիմել է Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն առ այն, որ Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասում ական է նկատվել։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Նշվում է, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի հրշեջ-փրկարարական և ինժեներական ջոկատի հերթապահ խումբը։

Պարզվել է, որ Մուղնի 2-րդ թաղամասում հայտնաբերվել է «TM-62M» հակատանկային ական։

Հայտնաբերված ականը ինժեներասակրավորական խմբի կողմից տեղափոխվել է N զորավարժարան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter