HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնակիչներն անվնաս դուրս են բերվել

Այսօր՝ ժամը 01:02-ին, արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ա. Խաչատրյան 31/1 շենքի կիսանկուղային հարկում գտնվող բնակարանում:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը:

Ապամոնտաժելով պատուհանի ճաղավանդակը` ՃԿԿ օպերատիվ խմբի աշխատակիցները բնակարանից անվնաս դուրս են բերել բնակիչներ` 1956 թ. ծնված Ա. Ծատուրյանին, 1980 թ. ծնված Գ. Սարգսյանին, 1997 թ. ծնված Ա. Բախշյանին և 2009 թ. ծնված Ժ. Գևորգյանին:

«Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:28-ին, մարվել` 01:42-ին: Բնակարանի նախամուտքում այրվել են տնտեսական իրեր` 15 քմ մակերեսով»,- տեղեկացնում է Արտակարգ ալիք լրատվական կենտրոնը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter