HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊՆ-ում տեղի է ունեցել հավաք-խորհրդակցություն

Հունվարի 28-ին պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել հավաք-խորհրդակցություն՝ նվիրված հայկական բանակի կազմավորման 31-ամյակին։

Միջոցառմանը մասնակցել են Նիկոլ Փաշինյանը, անվտանգության խորհրդի անդամներ, բարձրաստիճան պաշտոնյաներ ու զինվորականներ։

Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են հունվարի 19-ի ողբերգական դեպքի հետևանքով զոհված զինվորների հիշատակը։ Ելույթ են ունեցել Նիկոլ Փաշինյանը և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

Այնուհետև հայտարարվել են 2022թ.-ի ուսումնական տարվա արդյունքներով մարտական պատրաստության բարձր ցուցանիշներով, զինվորական օրինակելի կարգապահությամբ լավագույնը ճանաչված զորամիավորումն ու զորամասերը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter