HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանում մեկնարկել է ԱՊՀ երկրների իրավաբանների միջազգային 7-րդ համաժողովը

Երևանում աշխատանքներն է սկսել ԱՊՀ երկրների իրավաբանների միջազգային 7-րդ համաժողովը: Կառավարության անունից ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է. «Համոզված եմ, որ այս համաժողովն իր դրական ազդեցությունը կթողնի իրավաբանական մտքի զարգացման գործում՝ հաշվի առնելով ԱՊՀ երկրներում առկա բացառիկ փորձը: Հետխորհրդային երկրներն այսօր փորձում են անցնել բարդ փոփոխությունների փուլով, որն ամբողջությամբ և որակապես փոխում է հասարակությունը: Այդ տեսակետից, մենք բոլորս հանդիպում ենք մի շարք յուրահատուկ դժվարությունների և փորձում գտնել մեր ուրույն լուծումները, որոնք հնարավորություն են տալու հին համակարգից անցնել ժամանակակից համակարգի՝ այդ անցումը կազմակերպելով արդյունավետ կերպով»:

Այդ տեսակետից վարչապետը կարևորել է այն խնդիրները, որոնք համաժաղովի մասնակիցներն արդիական են համարում և համոզմունք հայտնել, որ այս միջոցառումը հնարավորություն կտա ներկայացնել այս բնագավառում հայկական փորձը և իրականացնել մտքերի արդյունավետ փոխանակում:

Համաժողովի նպատակն է ԱՊՀ և միջազգային իրավաբանական ոլորտի ներկայացուցիչների հանդիպման կազմակերպումը՝ համատեղ գործարար հնարավորությունների և երկարատև համագործակցության հիմքերի ստեղծման համար: Համաժողովին մասնակցում են մի շարք հեղինակավոր իրավաբանական ընկերությունների 135 ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter