HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Արցախի բնակչությանը կոչ ենք անում բարեխղճորեն կատարել դեկտեմբեր ամսվա կոմունալ վճարումները». շտաբ

Արցախի տեղեկատվական շտաբը կոչ է անում վճարել կոմունալներն ու հայտնում, որ հունվար ամսվա համար մշակվում են աջակցություն ծրագրեր։

«Բնակչությանը կոչ ենք անում բարեխղճորեն կատարել դեկտեմբեր ամսվա կոմունալ վճարումները և տուրք չտալ վճարումներից ազատվելու վերաբերյալ շրջանառվող լուրերին:

Սպառված էլեկտրաէներգիայի, գազի, ջրի, կապի ծառայությունների դիմաց վճարումների իրականացումն առաջին հերթին կարևոր է այս իրավիճակում ենթակառուցվածքների և, մասնավորապես, էներգետիկ համակարգի կայունության պահպանման տեսանկյունից:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ հունվար ամսվա համար մշակվում են աջակցություն ծրագրեր, որոնք ուղղված են աշխատատեղերի պահպանմանը, ճգնաժամի հետևանքով աշխատատեղերը կորցրած քաղաքացիների, ինչպես նաև սոցիալական այլ խմբերի աջակցությանը: Կառավարության կողմից մշակվող այդ ծրագրերի մասին կհայտարարվի առաջիկայում:

Հիշեցնենք, որ հունվարի 9-ից՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցման անջատման պատճառով Արցախում էներգամատակարարումն իրականացվում է միայն ներքին՝ խիստ սահմանափակ ռեսուրսների հաշվին: Հունվարի 17-ից Ադրբեջանի կողմից փաստացի խափանված է նաև Հայաստանից Արցախ կանոնավոր գազամատակարարումը:

Ստեղծված իրավիճակում կառավարությունը քայլեր է ձեռնարկում բնակչության նվազագույն էներգետիկ պահանջարկն առավելագույնս երկարաժամկետ կտրվածքով ապահովելու համար»,- հայտնում է շտաբը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter