
Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Եգիպտոսի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը
Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի դիմավորման պաշտոնական արարողությունը: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։
Նշվում է, որ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը ողջունել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին:
Զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել են Հայաստանի և Եգիպտոսի պետական օրհներգերը։ Այնուհետև, նախագահները միմյանց են ներկայացրել երկու երկրների պաշտոնական պատվիրակություններին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել