Արդեն նախկին գործընկերները՝ հիվանդանոցում
Երեկ՝ ժամը 22:40-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ ձախ աչքի բարդ թափանցող վնասվածքով բուժօգնության է դիմել 1953 թ. ծնված Հովհաննես Ն.-ն, որը հիվանդանոցում հայտարարել է, որ 1-ին մասում կռիվ է արել:
Նույն օրը՝ ժամը 23:40-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի աջ կեսի և աջ ազդրի մեկ երրորդականի կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել 1963 թ. ծնված Կամո Ղ.-ն, որը մեկնած օպերատիվ խմբին հաղորդում է տվել, որ հունիսի 6-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Արշակունյաց պողոտայի 4-րդ նրբանցքի թիվ 5 տան մոտ վիճաբանության ժամանակ իր գործընկեր Հովհաննես Ն.-ն դանակով հարվածներ է հասցրել իրեն և պատճառել վնասվածքներ: Վերջինս նշել է նաև, որ ինքը ձեռքով հարվածներ է հասցրել Հովհաննես Ն.-ին:
«Կատարվում է հետաքննություն»,- տեղեկացնում է ոստիկանության լրատվության վարչությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել