HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բաց նամակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին

Թումանյան, Նալբանդյան, Սայաթ-Նովայի պողոտա և Ավագ Պետրոսյան փողոցների  բնակիչներից 

Հարգելի պարոն քաղաքապետ 

Ցավով տեղեկացանք, որ տեղյակ չեք եղել օրերս մեր բակում կատարված ծառերի սպանդի մասին, ինչի արդյունքում ոչնչացվեցին մոտ երկու տասնկակ հաստափոր կենսունակ ծառեր: Տարօրինակ է, որ Ձեր կողմից ղեկավարվող գերատեսչության մի վարչության պետը չի տեղեկացրել Ձեզ իր կողմից տրված թույլտվության մասին, իսկ մյուսը` այն աղմուկի մասին, որը բարձրացել էր՝ լրատվամիջոցների կողմից տվյալ խնդրի լայնածավալ լուսաբանման արդյունքում:

Ցավում ենք նաև, որ Նալբանդյան 106/1 հասցեում կատարվող այլ իրողությունների մասին Դուք նույնպես տեղեկացված չեք, մինչև իսկ՝ ԱԺ նախագահի՝ մեզ հասցեագրված բաց պատասխանից կարող ենք եզրակացնել, որ որպես քաղաքային իշխանության ղեկավար՝ Դուք ապատեղեկացվել եք Ձեր ենթակաների կողմից: 

Բանն այն է, որ նշված տարածքի բնակիչները քաղաքապետարանում կազմակերպված հանդիպումների արդյունքում ոչ միայն չեն համաձայնվել էլիտար շենքի կառուցմանը, այլև մոտ մեկ ամիս առաջ մոտ 300 ստորագրություն են հավաքել այս կապակցությամբ, որոնք, ի թիվս այլ ատյանների, ուղարկվել են նաև քաղաքապետարան: Սակայն մեր դիմումում արծարծված կոնկրետ խնդրի և ներկայացված կոնկրետ առաջարկի սպառիչ պատասխանը մենք չենք ստացել, և ստիպված ենք կրկին դիմել Ձեզ սույն բաց նամակով: 

Որպես տարածքի բնակիչներ՝ տեղեկացնում ենք Ձեզ, որ չնայած Նալբանդյան 106/1 հասցեում կառուցապատման օբյեկտի շինհրապարակում իրականացվող բոլոր տեսակի՝ այդ թվում հողահատման աշխատանքները դադարեցնելու մասին Ձեր կողմից 24.12. 2012թ. տրված հանձնարարությանը՝ այսօր տարածքում հողահատման աշխատանքներ են տարվում: Քանդման թույլտվության քողի ներքո կառուցապատողը այս պահին փաստացիորեն խորացնում է փոսորակը մի շենքի համար, որի նախագիծը և շինթույլտվությունը դեռևս փաստացիորեն առկա չէ: 

Փորձում ենք հասկանալ, թե ինչ իրավունքով է թյուրիմածության մեջ գցվել ինչպես Երևանի քաղաքապետը, այնպես էլ ողջ հանրությունը: Ավելին, Ձեր կարգադրություններից ոչ մեկը չի կատարվում, անգամ չի տեղափոխվել շինարարի կողմից կառուցված ցանկապատը, իսկ որոշ հատվածներում նախատեսվում է ցանկապատ անցկացնել խախտելով Կենտրոնի գոտիավորման նախագիծը և վտանգելով նաև ևս մի քանի կենսունակ ծառ: Շրջակա շենքերից պահպանվել է ընդամենը 6-7 մետր տարածք, որը բավարար չէ բնակիչների նորմալ կենսագործունեության ապահովման համար:

Հասկանալի չէ նաև, թե ինչու նախկին մանկապարտեզի տարածքում շենք կառուցելու նպատակով այդքան մեծ տարածք է փորվում: Եթե այս հսկայական տարածքի տակ ավտոկանգառ է կառուցվելու, որի թույլտվությունը կառուցապատողը նույնպես չունի, ապա ինչու են հավաստիացնում հանրությանը, որ հատված ծառերի փոխարեն այստեղ նորերն են տնկվելու: Ստորգետնյա ավտոկայանատեղիի վրա «կանաչապատման» լավագույն օրինակը հենց այս պահին կարող ենք տեսնել Հյուսիսային պողոտայում: 

Պարոն քաղաքապետ, ժամանակին տեղեկանալով Ձեր նշանակման մասին՝ մենք և Կենտրոնի մյուս բնակիչները լիահույս էինք, որ մեր մայրաքաղաքի այս հայտվածը ևս կարժանանա այնպիսի հոգածության, ինչպես Ավանը՝ Ձեր թաղապետ եղած ժամանակ:

Մենք դերևս հույսներս չենք կորցրել: 

Նալբանդյան 106/1-ի հարակից շենքերի բնակիչները բազմաթիվ մտահոգություններ ունեն ներբակային կառուցապատման այս ծրագրի հետ կապված, որոնք կուզեին կիսել Ձեզ հետ: Ուստի, հուսով ենք, որ հնարավոր կլինի հանդիպել անձամբ Ձեզ, այլ ոչ թե քաղաքապետարանի այլ պաշտոնյաների հետ, որոնք հանդիպումից հետո խեղաթյուրված են ներկայացնում դրանց արդյունքները՝ ստիպելով հանդիպման մասնակիցներին լրացուցիչ հանդես գալ մամլո ասուլիսներով՝ հերքելու քաղաքապետարանի մամլո ծառայության խողովակներով տարածված ապատեղեկատվությունը:  

Մեկնաբանություններ (4)

Anjela
Hargeli qaxaqapet es dimum em dzes mi xndranqov !es bnakvum em sepakanashnorhvac bnakaranum baci axbi vardzic indzanic gandzum en shrdjaka taracqi spasarkman vardz !!! voronq en dranq ev inch e mtnum Ayd vardzi medj vochinch voch mi tex nshvac chi te inchu? hamar en gandzum ayd gumar@ erb taniqn el katum e!!!
Պարույր
Բարեվ ձեզ։ Ինձ շատ հուզող մի հարց։ Շենքի տանիքից քամու պատճառով երկատի կտորը ընկել է մեքենայիս վրա պատճառել է մոտ 200.000 դրամի վնաս։ եթե մեքենան չէր ու տակը լինում էր մարդ. Ով պետք է պատասխանատվության ենթարկվեր։ ում մեղավորություննա որ մեր տանիքները այդ վիճակում են։
Lusine
Hargeli Prn.Margaryan Dzez dimum e nor Norqi naxkin usanoxakan hanrakacarani bnakich .uneq ardyoq voreve cragir naxatesvac hanrakacarannrin arajikayum.naxapes haytnum em shnorhakalutyun.
Карине
Здраствуйте товориш Маргарян , я хочу,чтоб вы меня помогли с финансами, чтобы я тоже жыла хорошо и без проблем б у мення ни все в порядке со здоровием, прошу вас помогите мне, чтоб я лечилась ,у меня двое дети маленкие нет у меня ни кого, пуст Бох сохранит вам и вашу семью йте пожалуста не дайте мне умерать,

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter