
Օդի ջերմաստիճանը փետրվարի 3-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով
ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսումը.
Երևան քաղաքում hունվարի 30-ի ցերեկը, 31-ին, փետրվարի 1-ին սպասվում է թույլ ձյուն։ Փետրվարի 2-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն և մառախուղ: Փետրվարի 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում hունվարի 30-ի ցերեկը, 31-ին, փետրվարի 1-ին, 3-ի գիշերն առանձին շրջաններում, 2-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն և մառախուղ։ Քամին՝ արևմտյան` 2-5մ/վրկ, փետրվարի 2-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 18-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 3-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով:
Հունվարի 30-ի լույս 31-ի գիշերը հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել