HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավտոմեքենաների՝ ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակի վերաբերյալ ՊԵԿ դիմում ներկայացնելու անհրաժեշտություն չկա

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ քաղաքացիների կողմից դեռևս շարունակվում են ՊԵԿ ներկայացվել ավտոմեքենաների՝ Եվրասիական տնտեսական միության ապրանքի կարգավիճակի պարզաբանման վերաբերյալ դիմումներ2023 թվականի սկզբից մուտքագրվել է մոտ 5500 դիմում։

Նշված բոլոր դիմումներին միասնական եղանակով պատասխանելու նպատակով Կոմիտեն ևս մեկ անգամ հայտնում է՝ համաձայն «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի 3-րդ հավելվածի 12, 13, 30, 31 և 37 կետերի, ինչպես նաև 4-րդ հավելվածի՝ երրորդ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք ազատ շրջանառության նպատակով ներմուծված ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8702, 8703, 870421 և 870431 ծածկագրերին դասվող տրանսպորտային միջոցները, որոնց համար մաքսատուրքերը, հարկերը վճարվել են Եվրասիական տնտեսական միության դրույքաչափերից տարբերվող դրույքաչափերով, 2023թ. հունվարի 1-ից ձեռք են բերել Եվրասիական տնտեսական միության ապրանքի կարգավիճակ։ 

Բացառություն են կազմում միայն 339 տրանսպորտային միջոցները, որոնց հայտարարագրումն իրականացվել է ԵՏՀ խորհրդի 21.02.2020թ. թիվ 20 որոշման և ԵՏՀ խորհրդի 03.04.2020թ. թիվ 49 որոշման համաձայն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter