HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտաշատում հայտնաբերվել են կեղծ ալկոհոլային խմիչքների արտադրություններ

Ոստիկանության մամուլի ծառայությունը հայտնում է, որ Արտաշատի համայնքային ոստիկանները տեղեկություններ էին ստացել, որ Արարատի մարզի Դալար գյուղի տարբեր տներում տնայնագործական եղանակով հանրաճանաչ ապրանքանիշերի կեղծ ալկոհոլային խմիչքներ են պատրաստում և իրացնում Հայաստանի տարբեր մարզերում։

«Տեղեկությունները բազմակողմանի ստուգելուց հետո ոստիկաններն այցելեցին այդ տներ։ Տեղեկությունները ճիշտ էին։ Զննությամբ հայտնաբերվեցին տարբեր տարողության ու հանրաճանաչ ապրանքանիշերի կեղծ օղիներ ու կոնյակներ, շշերի խցաններ և դրանց համար նախատեսված դեկորատիվ թիթեղներ, հանրաճանաչ ապրանքանիշերի կոնյակի և օղու դատարկ շշեր, ակցիզային կեղծ դրոշմանիշեր և այլն։

Դեպքերի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել են քրեական վարույթներ՝ քրեական օրենսգրքի 409-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են»,-նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter