
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողել է անփոփոխ
ԿԲ մամուլի ծառայությունը հայտնում է, որ հունվարի 31-ին տեղի է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝
- անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 10.75%,
- Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 12.25%
- Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 9.25%:
Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը կամ իջեցումը ԿԲ-ի կարևորագույն գործիքակազմերից է, որի միջոցով կարգավորվում է երկրում գնաճը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել