
Արցախի ՄԻՊ-ը հարցազրույց է տվել ֆրանսիական «Ouest France»-ին
Արցախի ՄԻՊ գրասենյակը տեղեկացնում է, որ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական «Ouest France» լրատվականին, որում անդրադարձել է դեկտեմբերի 12-ից ադրբեջանական կեղծ էկոակտիվիստների կողմից Լաչինի միջանցքի շրջափակմանը և դրա հետևանքով երկրում առաջացած հումանիտար ճգնաժամին և բնակչության հիմնարար իրավունքների շարունակվող խախտումներին:
Պաշտպանն ընդգծել է միջազգային հանրության գործնական քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը, մասնավորապես` համապատասխան միջազգային առաքելությունների ներկայությունը` տեղում ծանոթանալու իրավիճակին և միջոցներ ձեռնարկելու Արցախի ժողովրդի անվտանգ ապրելու իրավունքը երաշխավորելու համար:
Ամբողջական հարցազրույցն այստեղ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել