HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տարոն Մարգարյանի և Արման Սահակյանի՝ լիազորությունները չարաշահելու գործով նիստը հետաձգվեց

Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի, Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանի և մյուսների գործով դատական նիստն այսօր չկայացավ։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող դատաքննությանը չէր ներակայացել դատախազության ներկայացուցիչը։

Նիստը նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանը դատավարության մյուս մասնակիցներին տեղեկացրեց՝ այս գործով դատախազը դատարանին տեղեկացրել է, որ ինքն այլ աշխատանքի է անցել, իսկ գործն այլ դատախազի դեռ չի մակագրվել։ Դատախազի բացակայության պայմաններում նիստը հետաձգվեց։

Երևանի նախկին քաղաքապետ, Ազգային Ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանը մեղադրվում է պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեջ։ Ըստ իրավապահների՝ Տարոն Մարգարյանը, Երևանի քաղաքապետի պաշտոնն զբաղեցնելու ժամանակ չարաշահելով իր լիազորությունները, կատարել է այնպիսի գործողություններ, որոնց արդյունքում իր մերձավորները սեփականաշնորհել են համայնքայի ենթակայությամբ գործող դպրոցների հողատարածքները։

Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը նույնպես մեղադրվում է պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեջ։ Սահակյանն էլ, ըստ մեղադրանքի, այնպիսի գործողություններ է նախաձեռնել, որի արդյունքում պետական գույքի կառավարման վարչությանն ամրացված դպրոցի տարածքն է նվազեցվել և առանձնացված մասը վաճառվել իր և Տարոն Մարգարյանի մերձավորներին։

Այս գործով բացի Տարոն Մարգարյանից և Արման Սահակյանից մեղադրյալի կարգավիճակ ունեն նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության նախկին պետ Անդրանիկ Քասարյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության նախկին պետ Արսեն Ամյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակից Հայկ Կյուրեղյանը, քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Քաղաքաշինություն» ՓԲԸ-ում պաշտոնավարած Արամ Ենգոյանը, Տիգրան Փոթիկյանը, Միքայել Հակոբյանը և Հայկ Պետրոսյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter