Խոհանոցային դանակով
Նախօրեին՝ ժամը 22:15-ին, հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ նախաբազկի կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1964 թ. ծնված Արտաշես Մ.-ն:
Պարզվել է, որ դրանից մոտ 1 ժամ առաջ Ֆանարջյան փողոցի թիվ 80/1 տան մոտ վիճաբանության ժամանակ 1979 թ. ծնված Գոռ Ա.-ն խոհանոցային դանակով հարվածել է Արտաշես Մ.-ի ձեռքին և պատճառել վնասվածք:
«Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ նույն օրը՝ ժամը 23:30-ին Գոռ Ա.-ն բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական ցուցմունք: Կատարվում է հետաքննություն»,- տեղեկացնում է ոստիկանության լրատվության վարչությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել