Հայկական գրքի ցուցահանդես՝ Բելառուսում
Մինսկում՝ ԱՊՀ գործադիր կոմիտեի շենքում` Բելառուսական նախագահական գրադարանի մասնաճյուղում, մայիսի 28–ից հունիսի 6–ը ՀՀ Հանրապետության տոնի կապակցությամբ ՀՀ դեսպանության և Բելառուսի Հանրապետությունում, ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում ՀՀ մշտական ներկայացուցչության աջակցությամբ կազմակերպվել է հայկական գրքի ցուցահանդես:
Այդ օրերին ԱՊՀ գործադիր կոմիտեի աշխատակիցները և ԱՊՀ երկրների մշտական ներկայացուցիչները, Բելառուսում հավատարմագրված դիվանագետները ծանոթացան Հայաստանի տարբեր հրատարակչությունների գրքերին: Միջոցառման ընթացքում ներկաները հնարավորություն ունեցան դիտելու Բելառուսի նախագահական գրադարանի արխիվում, ՀՀ դեսպանության գրադարանի գրապահոցներում պահվող Հայոց պատմության մասին պատմող գրքերին, հոդվածներին, լուսանկարներին, ինչպես նաև հայ երեխաների ձեռքերով պատրաստված աշխատանքներին:
Ցուցահանդեսում համառոտ ներկայացված էր հայոց պետականության պատմությունը վաղ պետական կազմավորումներից մինչև մերօրյա Հայաստանի Հանրապետությունը:
Ներկայացնելով ցուցահանդեսը` ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանն իր խոսքում ներկաներին պատմեց Հայոց պատմության ու մշակույթի ամենաուշագրավ դրվագների, Մատենադարանի հոգևոր գանձարանի, քրիստոնեական առաքելության, ՅՈւՆԵՍԿՈՅԻ կողմից Երևանը գրքի մայրաքաղաք հայտարարելու մասին:
Կարևորվեց Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի ճակատամարտերի նշանակությունը, նրանց դերը Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծման և Հայոց պետականության վերածննդի գործում: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել