
Սուրեն Պապիկյանն այցելել է N զորամաս
Մեկնարկել են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի շրջայցերը ՊՆ բոլոր զորամիավորումներ ու զորամասեր։ Այս մասին հաղորդում է ՊՆ մամուլի ծառայությունը։
«Այցերի նպատակն է տեղում ծանոթանալ ծառայության կազմակերպման ընթացքին, զինծառայողների կարգապահության և բարոյահոգեբանական վիճակին, սոցիալ-կենցաղային պայմաններին, առաջնագծի կահավորմանն ու իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին։
Փետրվարի 1-ին նմանօրինակ այցով պաշտպանության նախարարը եղել է ՊՆ N զորամասում՝ հետևելով օրվա կարգացուցակով սահմանված ծառայության կազմակերպմանը։
Այցի ավարտին պաշտպանության նախարարը համապատասխան հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին»,- ասվում է ՊՆ հաղորդագրությունում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել