HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով

Երևանում փետրվարի 4-ի երեկոյան ժամերին, 5-ին, 6-ին սպասվում է թույլ ձյուն։ Փետրվարի 2-ին, 3-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն և մառախուղ: Փետրվարի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Մարզերում փետրվարի 4-ի ցերեկը, 5-ին, 6-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն և մառախուղ: Փետրվարի 2-ին, 3-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն, առանձին վայրերում՝ ինտենսիվ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Փետրվարի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևելյան` 5-7մ/վ, առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 18-20մ/վ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 3-ի և 4-ի գիշերն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter