HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հետաքննությունների դաշնային բյուրոն գաղտնի փաստաթղթերի գործով խուզարկություն է անում Ջո Բայդենի տանը

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն գաղտնի փաստաթղթերի գործով խուզարկություն է անում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի տանը, որը գտնվում է Դելավեր նահանգում։ Այդ մասին հայտնում է ամերիկյան NBC հեռուստաընկերությունը՝ հղում անելով Բայդենի փաստաբան Բոբ Բաուերին։ 

«Այսօր, նախագահի ողջ աջակցությամբ և համագործակցությամբ, Արդարադատության նախարարությունը պլանային խուզարկություն է իրականացնում Դելավեր նահանգի Ռեհոբոթ բիչում գտնվող նրա տանը»,- հայտարարել է փաստաբանը։

Բաուերը պարզաբանել է, որ դա ստանդարտ գործընթաց է, սակայն Արդարադատության նախարարությունը որոշել է դրա մասին բացահայտ չհայտարարել՝ օպերատիվ անվտանգության շահերից ելնելով։ 

Ավելի վաղ, գաղտնի փաստաթղթեր էին հայտնաբերվել նաև ԱՄՆ նախկին փոխնախագահ Մայք Փենսի տանը։ Մինչ այդ ԱՄՆ արդարադատության նախարարությունը 13-ժամանոց խուզարկություն էր արել Վաշինգտոնում Ջո Բայդենի տանը և դրա արդյունքում հայտնաբերել գաղտնիության գրիֆով վեց փաստաթուղթ, ինչպես նաև հարակից նյութեր։ «Դրանցից մի քանիսն ստացվել են Սենատում նախագահի ծառայության ժամանակ, մյուսները՝ փոխնախագահի պաշտոնն զբաղեցնելու տարիներին։ Գերատեսչության աշխատակիցները նաև վերցրել են Բայդենի ձեռագիր նշումները, որոնք նա գրել է փոխնախագահության տարիներին»,- ասել է նախագահի փաստաբան Բոբ Բաուերը։

ԱՄՆ արդարադատության նախարարության աշխատակիցները առգրավել են նաև գաղտնիության գրիֆով մի շարք փաստաթղթեր՝ Ուիլմինգթոնում Բայդենի նստավայրի ու նրա անձնական գրասենյակի խուզարկության ժամանակ։ CNN-ը նշում է, որ դաշնային պաշտոնատար անձինք, օրենքով սահմանված կարգով, պարտավոր են հրաժարվել պաշտոնական փաստաթղթերից և գաղտնի գրառումներից, երբ ավարտվում է նրանց պետական ծառայությունը։

Լուսանկարը՝ Andrew Harnik / AP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter