HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Մարտի 1-ից մայիսի 12-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ

Մարտի 1-ից մինչև մայիսի 12-ը կհայտարարվի պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ։ Որոշումն ընդգրկված է Կառավարության վաղվա՝ փետրվարի 2-ի նիստի օրակարգում։

Վարժական հավաքներին կներգրավվի մինչև 3281 քաղաքացի, որոնցից 2897-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 152-ը` ավագ ենթասպայական կազմի, 232-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային և հրթիռահրետանային մասնագիտություններով: 

Հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի կներգրավվի առավելագույնը 25 օրով։

Հավաքների համար մարտի 1-ից մինչև մայիսի 12-ը ներառյալ, ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից կներգրավվի մինչև 306 տրանսպորտային միջոց՝ ոչ ավելի, քան 7 օր ժամկետով:

Պահեստազորայինները կընդգրկվեն մարտական հերթապահության։

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է՝ «Կառավարությունը շարունակելու է զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի մեխանիզմների կատարելագործումը, կյանքի են կոչվելու տարածքային պաշտպանության համակարգի, ակտիվ պահեստազորի և աշխարհազորայինների պատրաստման ծրագրերը, ինչպես ներգրավված ուժերի, այնպես էլ տեխնիկական նոր լուծումների միջոցով, կատարելագործվելու է Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանության համակարգը»։

Հայտարարվող վարժական հավաքների ծախսերն իրականացվելու են ՀՀ 2023 թ.-ի պետական բյուջեով այդ նպատակով հատկացված միջոցների հաշվին:

Ըստ նախագծի հիմնավորման՝ Զինված ուժերի զորամասերում իրականացվում են պահեստազորայինների ռազմական հմտությունների կատա­րե­լա­գործման, վերապատրաստման և պատ­րաստ­ման վարժական հավաքներ, և զորքերն աստիճանաբար համալրվում են ավելի պատրաստված և անհրաժեշտ զինվորական հաշվառման մասնագիտու­թյուն ունեցող պահեստա­զորա­յին­ներով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter