HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իսրայելը կարող է Ուկրաինային տրամադրել հակահրթիռային պաշտպանության «Երկաթե գմբեթ» համակարգերը

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ իր երկիրը դիտարկում է Ուկրաինային հակահրթիռային պաշտպանության «Երկաթե գմբեթ» համակարգերի մատակարարման հնարավորությունը։ Այդ մասին Նեթանյահուն հայտարարել է ամերիկյան CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

«Ես բնականաբար դա դիտարկում եմ»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Իսրայելը դիտարկում է ուկրաինական բանակին ռազմական օգնության հնարավորությունը, ներառյալ «Երկաթե գմբեթ» համակարգերի տրամադրումը։

Նեթանյահուի խոսքով՝ Միացյալ Նահանգներն արդեն իսկ Կիևին է փոխանցել սպառազինության մեծ մասը, որն ավելի վաղ գտնվում էր Իսրայելում։ «Դա Ամերիկայի որոշումն է»,- հավելել է Իսրայելի վարչապետը։ Նեթանյահուն նաև ընդգծել է, որ պատրաստ է միջնորդ լինել Մոսկվայի և Կիևի միջև բանակցություններում, եթե երկու կողմերից, ինչպես նաև Վաշինգտոնից նման դիմում լինի։ 

CNN-ին տված հարցազրույցում Բենյամին Նեթանյահուն նաև հայտարարել է, որ Իրանը Ռուսաստանին մատակարարում է անօդաչուներ, որոնք կիրառվում են Ուկրաինայում անմեղ մարդկանց սպանության համար։

Լուսանկարում՝ «Երկաթե գմբեթ» համակարգի աշխատանքը (ձախից) Իսրայելում/Anas Baba/AFP via Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter