HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Էրդողանի խոսքով՝ Թուրքիան հավանություն չի տա ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան հավանություն չի տա Հյուսիսատլանտյան դաշինքին Շվեդիայի անդամակցությանը։ Խորհրդարանում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խմբակցության նիստի ժամանակ Էրդողանը նշել է, որ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության հարցը կարող է դրական լուծում ունենալ։

«Շվեդիան չպետք է ժամանակն անիմաստ ծախսի։ Մինչ այն պահը, քանի դեռ դու թույլ կտաս այրել մեր սուրբ գիրը՝ Ղուրանը, պատռել այն, իսկ այդ ֆոնին անգործության կմատնվեն քո իրավապահները, մենք «այո» չենք ասի ՆԱՏՕ-ին քո անդամակցությանը։ Միևնույն ժամանակ այս հարցում մենք դրական վերաբերմունք ունենք Ֆինլանդիայի վերաբերյալ»,- ասել է Էրդողանը։

Թուրքիայի և Շվեդիայի հարաբերություններն սրվել էին հունվարի 21-ին Ստոկհոլմում թուրքական դեսպանության մոտ Ղուրանի այրման ակցիայից հետո։ Անկարայում հայտարարել էին, որ հավանություն չեն տա ՆԱՏՕ-ին շվեդական թագավորության անդամակցությանը, քանի դեռ այդ երկիրը չի կատարի ահաբեկչության դեմ հակազդման՝ Թուրքիայի հետ կնքված հուշագրի շրջանակներում իր պարտավորությունները։

Ֆինլանդիան և Շվեդիան 2022 թվականի մայիսին Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցության հայտ էին ներկայացրել, սակայն անդամակցության գործընթացն արգելափակվել էր Թուրքիայի կողմից, որը սկանդինավյան երկրներից պահանջում էր ահաբեկչական հայտարարել քրդական կազմավորումներին, ինչպես նաև Թուրքիային արտահանձնել այն անձանց, որոնց Թուրքիան մեղադրում է ահաբեկչության և 2016 թվականի հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ։

Հունիսի 28-ին Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մեկնարկից առաջ կայացել էին Էրդողանի, Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նինիստյոյի, այդ ժամանակ Շվեդիայի վարչապետի պաշտոնն զբաղեցնող Մագդալենա Անդերսոնի ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգի բանակցությունները։ Ստորագրվել էր հուշագիր, որը Շվեդիային և Ֆինլանդիային հնարավորություն էր տալիս անդամակցել ՆԱՏՕ-ին։

Ավելի վաղ Անկարայում հայտարարել էին, որ Հելսինկիի ու Ստոկհոլմի հետ հուշագիրը չունի վերջնական բնույթ, և թուրքական խորհրդարանը կարող է չվավերացնել դա, եթե երկու երկրները չկատարեն ամրագրված պարտավորությունները։

Լուսանկարը՝ Reuters գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter