
Միջպետական և հանրապետական բոլոր ավտոճանապարհները բաց են
Փետրվարի 2-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Բաղրամյանի, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Նաիրիի, Արագածի, Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի և Հրազդանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի հաղորդմամբ, բքի և ցածր տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ)։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
«Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,-հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել